|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր սեպտեմբերի 3-ին՝ ժամը 01:00-ից 02:15-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմը գնդակոծել է Շուշիում տեղակայված դիրքերից մեկը և պատասխան գործողություններից հետո, կորուստներ կրելով, հետ նահանջել, հակառակորդ կողմի հերթական ապատեղեկատվությունն է․ հայտնում են Պաշտպանության բանակից։
«ԱՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ՊԲ ստորաբաժանումները խստորեն հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների են դիմում միայն հակառակորդի սադրանքները կանխելու համար»,- ասվում է ՊԲ հաղորդագրությունում։