|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այս պահին հրշեջները և բնակիչները փորձում են համատեղ ուժերով Կութի հրդեհը մարել, սակայն քամին շատ արագ է տարածում կրակը, իսկ տարածքն էլ բարդ է, և շատ տեխնիկա աշխատել չի կարող։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 1-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։
«Հրդեհը երեք օր է, որ կա, ու միայն մեկ օջախից չէ, որ շարունակվում է։ Հակառակորդն տարբեր տեղերից հրդեհներ է առաջացնում, նրանք նույնիսկ մեքենայի անվադող են վառում ու գլորում խոտհարքների վրա։ Հիմա էլ քանի որ խոտը չոր է, միանգամից հրդեհ է բռնկվում։ Այս պահի դրությամբ ունենք 400 հեկտարից ավել վառված տարածքներ՝ խոտհարքներ և արոտավայրեր»,- նշեց Հակոբ Ավետյանը։