|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 1-ին «Օկեան» համառուսաստանյան մանկական կենտրոնում դպրոցականների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ պատմությունը բոլոր գիտելիքների առանցքն է, հիմքը:
Դպրոցականների հետ զրույցում, որը նախագահն անվանել է «դաս», նա շեշտը դրել է երեխաների ապագա մասնագիտության ընտրության վրա: Վլադիմիր Պուտինը կոչ է արել նրանց՝ ընդլայնել իրենց գիտելիքները կյանքի բոլոր ոլորտներում:
Պուտինը նաև պատմել է իր մանկական երազանքների մասին։ «Ինձ հաջողվել է հասնել այն բանին, ինչի մասին երազում էի։ Այս առումով ես երջանիկ եմ։ Կյանքի տարբեր ժամանակահատվածներում մարդն իր երազանքները համեմատում է իր զարգացման մակարդակի, աշխարհի տեսլականի հետ: Ինչպես շատ տղաներ, ես ուզում էի լինել նավաստի, օդաչու, հետախույզ, և ես շատ բան եմ իրականացրել։ Բայց դա գլխավորը չէ, գլխավոր դաստիարակությունն է, նպատակները»,- ասել Է Վլադիմիր Պուտինը։