|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Օգոստոսի 31-ին՝ ժամը 12։35-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Երևանի Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասի թիվ 33 շենքի նկուղային հարկի պատը․ կա տուժած։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, Հ. Բ․-ն (ծնված 1971 թ․) տեղի ուժերով դուրս է բերվել արգելափակումից։
Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։