|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՀՀ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների մի խումբ պատգամավորներ մեկնում են Արցախի Հանրապետություն՝ Արցախի անկախության օրվա առթիվ:
Պատգամավորական պատվիրակությունն Արցախի ճանապարհին է: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը հայտնել է, որ իրենց խմբակցությունից ներկայացված է 10-ից ավելի պատգամավոր: Մեկնել են նաև «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներից:
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը «Հայաստան», «Պատիվ ունեմ» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների ղեկավարներին և անդամներին հրավիրել է Արցախ՝ սեպտեմբերի 1-ին մասնակցելու ԱԺ հատուկ նիստին՝ նվիրված Հանրապետության 30-ամյա հոբելյանին։