|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կոտայքի մարզում, օգոստոսի 29-ին, ժամը 23։30-ի սահմաններում Երևանի բնակիչ Սամվել Սարգսյանը իր վարած Mercedes մակնիշի 60 RM 077 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 18 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, 2 պտույտ շրջվելով՝ հայտնվել հողաթմբի վրա։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն, մինչ դեպքի վայր կժամանեին ՃՈ աշխատակիցները, մի քաղաքացի ավտոմեքենայի վրայից հանել է համարանիշները։ Դեպքի վայրով անցնող հիվանդանոցներից մեկի շտապօգնության ավտոմեքենայի բժիշկը փորձել է օգնություն ցուցաբերել վարորդին և ուղևորին, սակայն վերջիններս հայտնեցին, որ իրենք չեն տուժել։