|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Օգոստոսի 30-ին, ժամը 03:58-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գայ գյուղի Գորկու 2-րդ փողոցի տներից մեկում:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռկվել է տներից մեկի բակում գտնվող խորդանոցում (մոտ 80 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:35-ին, մարվել՝ 05:10-ին: Այրվել է խորդանոցի մոտ 50 քմ հատվածը եւ տնտեսական իրեր: