|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Կորոնավիրուսային իրավիճակը դեռ կառավարելի է, թվերն ահագնացող չեն, բայց անընդհատ աճի տեմպը պահպանվում է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Հարցին՝ եղե՞լ են դեպքեր, երբ արդեն պատվաստված անձինք վարակվել են կորոնավիրուսով, նախարարը դրական պատասխան տվեց:
«Կան մի քանի տասնյակ դեպքեր, երբ պատվաստվածները վարակվել են կորոնավիրուսով: Ծանր դեպքեր, կարելի է ասել, չենք ունեցել, բայց «դելտա» շտամը որոշակի փոփոխություններ է բերում՝ թե՛ վարակելիության մակարդակն է ավելի բարձր, թե՛ հիվանդացությունն է ավելի ծանր ընթանում: Պատվաստվելու դեպքում վարակվելու ռիսկը պահպանվում է, բայց վարակվելու արդյունքում ծանր և ծայրահեղ ծանր ընթացք տանելու ռիսկը շատ նվազ է»: