|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Վերջին օրերին շատ էր քննարկվում՝ մասնակցե՞լ այս ծրագրի քննարկմանը, թե՞ ոչ: Ծրագիր, որը կապ չունի մեր իրականության հետ, ծրագիր, որը նախորդ 2019թ․-ի ծրագրի նման թղթի վրա մի բան է գրված, կյանքում այլ բան է արվում: Այս մասին այսօր Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Այնուամենայնիվ, պետք է մասնակցել այս նիստին, որպեսզի քողազերծել ամենը, որը կապ ունի այս կառավարության հետ: Ի դեպ կառավարության ջատագովներից մեկը՝ Սամվել Բաբայանը 2020 նոյեմբերի 10-ին գրել էր․ «Շտապելով կառավարություն փորձեցի կանխել ազգային աղետը, խաթարել դավաճանական գործընթացը»: Մենք, անցնող ամիսներին ասել ենք և հիմա էլ համոզված ենք՝ այս իշխանությունը, վարչապետի աթոռը զբաղեցնողը հողատու է և դավաճան, բայց այս ծրագրի քննարկմանը մասնակցելու ենք, որ ամբողջովին քողարզերծենք»,-ասաց նա:
Մանրամասները դիտեք տեսանյութում: