|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Եվրամիությունը նախկինում էլ աջակցում էր մեր երկրին և անգամ այդ օգնությունը հասել է մինչև 200-250 մլն եվրոյի աջակցություն ու դա ամեն դեպքում կապ չուներ ընտրությունների արդյունքների հետը:
Տարեվերջին տեղի է ունենալու Եվրանեսթի շրջանակներում համագորածկցող երկրների ղեկավարների գագաթժողով, որտեղ ԵՄ որոմամբ բաժանվելու է 17 մլդ եվրոյի ընդհանուր աջակցության փաթեթը ու ի դեպ դա կապ չունի Հայստանում ընտրությունների արդյունքների հետ, չնայած ֆիքսենք հարևան Վրաստանը անգամներ շատ է ստանալու Հայստանից: Այս մասին ԱԺ-ում հայտնեց «Հայաստան» խմբակցությԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ Արմեն Գևորգյանը և հետևյալ հարցն ուղղեց համապատասխան հանձնաժողովի նախագահ դառնալու համար առաջադրված թեկնածու Արման Եղոյանին.
«Արդյո՞ք կան պարտավություններ՝ բարեփոխումների տեսքով, ծրագրերի կամ պայմանագրերի տեսքով, որոնք խոստացվել է դրա դիմաց»:
«Վրաստանը հաստատ մեզնից շատ չի ստանալու. Պարզապես հնարավոր է իրենց մոտ բանկային միջոցներով աջակցությունը մի քիչ շատ լինի: Այո, դա քաղաքական որոշում է՝ հիմնված բարեփոխումների պատրաստակամության վրա, ինչպես նաև Եվրամիության հետաքրքրությունների տարբերվող տեղաշարժից»,-ընդդիմադիր պատգամավորին պատասխանեց Արման Եղոյանը՝ հավելելով, որմինչ այդ տարեկան այդ հատկացումները մեզ՝ որպես արևելյան գործընկերության անդամ երկիր, կազմել է 32-45 մլն եվրո, սակայն 2018-ից հետո այն գրեթե կիսո չափ ավելացվել է :