|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ամերիկյան Արիզոնա նահանգի սենատոր Թոնի Նավարետան ձերբակալվել է մի քանի մեղադրանքով, այդ թվում՝ մանկապղծության համար: Այս մասին հայտնում է Newsweek-ը՝ վկայակոչելով Ֆենիքս քաղաքի ոստիկանությունը: Դեմոկրատի ձերբակալությունը Twitter-ում հաստատել է նաեւ ABC-ի լրագրող Նիկոլ Վալդեսը:
35-ամյա Նավարետան մեղադրվում էր 2019 թվականին անչափահասի նկատմամբ սեռական գործողություններ կատարելու մեջ: Ոստիկանությունը հայտնել է, որ հարցաքննել է տուժողին եւ վկաներին, որից հետո հիմքեր են ստացել քաղաքական գործչի ձերբակալության համար: Գործի մնացած մանրամասները չեն բացահայտվում: Դեմոկրատը բերման է ենթարկվել մի քանի օր անց, երբ նրա մոտ կորոնավիրուսի ախտորոշման թեստի դրական արդյունք է գրանցվել՝ չնայած լիովին պատվաստված լինելուն, փոխանցում է «Լենտա»-ն:
Արիզոնայի սենատորները հայտարարություն էին տարածել Նավարետայի ձերբակալությունից հետո, սակայն՝ մինչ երեխայի նկատմամբ բռնություն գործադրելը: «Մենք գիտենք, որ մեր գործընկերներից մեկը ձերբակալվել է, եւ մենք սպասում ենք հետագա մանրամասներին եւ իրավապահ մարմինների կողմից իրենց աշխատանքի կատարմանը»,- նշել են նրանք: