|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Տեղի ունեցավ մի բան, որն ինձ համար՝ որպես հայ տղամարդու, անընդունելի էր: Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը՝ անդրադառնալով միջադեպին, որի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «կապիտուլյանտ Նիկոլ» ասելու համար անջատեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի խոսափողը:
«Խնդրին երկու տեսանկյունից կարելի է նայել՝ բարոյական և իրավական: Նախ բարոյական այն մասով, որ հինգ արական սեռի ներկայացուցիչ բարձր ձայներով հարձակվեցին մի աղջկա վրա, ով համարձակվել էր անուն ասել: Իրականում ես այդ դաստիարակությունը չեմ ստացել և կնոջ հանդեպ ունեցել եմ բացառիկ ընդգծված հարգանք և կարծում եմ, որ այստեղ յուրաքանչյուրս պետք է ցուցաբերենք բացառիկ հարգանք կանանց նկատմամբ: Այդ անունը տալուց միգուցե նեղվում եք, բայց ամեն դեպքում կոռեկտ եղեք կնոջ նկատմամաբ»: