|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Իրականում չուզենալով խոչընդոտել Ազգային ժողովի մարմինների ձեւավորման բնականոն ընթացքը եւ ապահովելով օրենքով սահմանված հնարավորությունները՝ կառավարող խմբակցությունը կմասնակցի ԱԺ փոխխոսնակի ընտրությանը՝ ապահովելով անհրաժեշտ նվազագույն ձայների քանակը, որպեսզի պարոն Իշխան Սաղաթելյանն ընտրվի:
Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը: Հիշեցնենք, որ օրենսդրության համաձայն ԱԺ 3 փոխխոսնակներից մեկը պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչ:
Այդ պաշտոնի համար «Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը:
«Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել է, որ պաշտպանում է այդ թեկնածությունը:
Մինչեւ վերջին պահը հայտնի չէր, թե արդյոք իշխող խմբակցությունը կքվեարկի Իշխան Սաղաթելյանի օգտին, թե ոչ: