|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Երիտասարդ, բայց և փորձառու, կազմակերպված և կազմակերպող, լավ բանակցող, կուսակցական, ազգային-քաղաքական գործիչ. «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանն այսպես բնութագրեց փոխնախագահի թեկնածու Իշխան Սաղաթելյանին։
«Վստահ եմ, որ անկախ որևէ մեկի ցանկությունից, Հայաստանը, հանձինս Իշխան Սաղաթելյանի, ունենալու է ուժեղ պետական գործիչ»,- նշեց Վարդանյանը:
«Այս դահլիճում խոսում են Հոկտեմբերի 27-ի մասին մարդիկ, ովքեր այդ ժամանակ եղել են 10-12 տարեկան։ Չի կարելի չէ այդքան ինքնավստահությամբ խոսել բաների մասին, որից տեղյակ չեք»,- նշեց Աղվան Վարդանյանն ավելացնելով, որ Խորհրդարանի դահլիճի ներսում և դրսում անվտանգության միջոցառումները հիմնավորվում են Հոկտեմբերի 27-ով, բայց երբ 2018-ին ԱԺ դարպասները բացվում էին, այդ ժամանակ Հոկտեմբերի 27-ը ևս եղել էր։