|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
2017 թվականին Ենոքավան համայնքում մի քաղաքական դաշիքն հավաքել է 16 ձայն, դա Փաշինյանի ղեկավարած Ելք դաշինքն է, թե մի տարում ինչ է փոխվել մարդկանց գիտակցության մեջ, չգիտեմ: Այս մասին ԱԺ-ում իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Նրա խոսքով՝ քաղաքական ինստիտուցիոնալ հիշողությունը շատ կարևոր բան է, քանի որ իշխանության շատ ներկայացուցիչների թվում է, թե մարդիկ հիշողություն չունեն:
«Ո՞վ է սրա պատասխանը տալու, որ քաղաքական ղեկավարությունը չէր գիտակցում, որ Թուրքիան մասնակցելու է Հայաստանի դեմ պատերազմում: Թուրքիան միշտ է ուզել խառնվել Արցախյան կոնֆլիկտին, բայց քաղաքական ղեկավարության ջանքերով նրան ոչինչ չի հաջողվել, իսկ ահա վերջին երեք տարիներին թուրքերին բերեցիք նստեցրեցիք Շուշիում և Աղդամում»,-ասաց նա: