|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Politik.am-ը գրում է․
«Ազգային Ժողովում նախկին ԲՀԿ-ական, իսկ հիմա ՔՊ անդամ Սերգեյ Բագրատյանը խոսեց մարդու արժանապատվությունից․
«Ընդդիմությունից մեկն ասում էր՝ եթե այս իշխանությունը վերընտրվի, երկրից կհեռանամ. ինչո՞ւ եք շարունակում մնալ երկրում, երբ օրինական ճանապարհով վերընտրվեց այս իշխանությունը»,-ասաց Սերգեյ Բագրատյան։
Հիշեցնենք, որ նախորդ տարի, երբ ԱԱԾ-ն խուզարկում էր Գագիկ Ծառուկյանի առանձնատունը և այդ ընթացքում հայտնաբերվեցին Ծառուկյանի համախոհների կողմից գրված ձեռագիր երդումներ, որոնցում նրանք իրենց հավատարմությունն ու նվիրվածությունն էին հայտնում Ծառուկյանին։ Երդումներից մեկի տակ դրված էր նաև Բագրատյանի ստորագրությունը (Աղբյուրը այստեղ)»։