|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Բելառուսը նորից հայտնվել է միջազգային հանրության ուշադրության, իսկ ավելի ճիշտ՝ քննադատությունների կենտրոնում: Ու պատճառները մի քանիսն են:
Նախ Կիեւում՝ իր բնակության վայրի մերձակա այգիներից մեկում, մահացած է հայտնաբերվել բելառուս ակտիվիստ, «Ուկրաինայում բելառուսական տան» ղեկավար Վիտալի Շիշովը, որն անհետացել էր նախօրեին՝ առավոտյան վազքի դուրս գալուց հետո: Ըստ նախնական տվյալների, նա առեւանգվել ու սպանվել է անհայտ անձանց կողմից, որոնք փորձել են սպանությունը ներկայացնել որպես ինքնասպանություն: Շիշովն, ի դեպ, օգնում էր բռնաճնշումների հետեւանքով Բելառուսից հեռացած ու Ուկրաինայում ապաստանած անձանց:
Բացի այդ, Միջազգային օլիմպիական կոմիտեն պաշտոնական հետաքննություն է սկսել այն պնդումների վերաբերյալ, թե Բելառուսը փորձել է ստիպել իր մարզիկին վերադառնալ հայրենիք:
Ավելի վաղ, բելառուսցի 24-ամյա վազորդուհի Քրիստինա Տիմանովսկայան հայտարարել էր, թե Բելառուսի հավաքականի ղեկավարները վախեցրել են իրեն եւ փորձել բռնի ուժով Տոկիոյից Մինսկ ուղարկել, երբ ինքը բողոքել է մարզիչների աշխատանքից: Նա նաեւ մտահոգություն էր հայտնել իր անվտանգության համար: Այդ հայտարարությունից հետո Տիմանովսկայան ստացել է Լեհաստանի մարդասիրական վիզա ու առաջիկա օրերին կմեկնի Վարշավա: