|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ազգային ժողովում լրագրողների մասնագիտական աշխատանքի սահմանափակումների առնչությամբ, Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացնում է, որ երեկվանից նախաձեռնել է ուսումնասիրություն՝ հրատապության սկզբունքով:
«Իրականացվում է լրագրողների ահազանգերի, դիմումների, պաշտոնական հրապարակային պարզաբանումների, ինչպես նաեւ միջազգային փորձի ու չափանիշների ուսումնասիրություն: Ահազանգերը քննարկվել են լրագրողների հետ, պաշտոնական պարզաբանումներ են հայցվել Ազգային ժողովից:
Ուսումնասիրության արդյունքներով Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը կհրապարակվի առաջնահերթության սկզբունքով»,– ֆեյսբուքի իր էջում գրել է ՄԻՊ–ը։