|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երկու հայ զինծառայողներ՝ մի սպա և վարորդը համարյա 20 օր է՝ չկան, ինչ-որ մեկը տեղեկություն ունի՞՝ ուր են, ինչ է եղել նրանց հետ, մի քանի օր առաջ մենք ունեցանք երեք զոհ, Ադրբեջանը զոհ չունի, բայց մեզ մոտ ասում են տվել ենք համարժեք պատասխան, դրա ի՞նչն է համարժեք. այս մասին Ազգային ժողովում ունեցած իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Նա անդրադարձավ նաև ԱԺ փոխնախագահի թեկնածու Հակոբ Արշակյանին՝ ասելով, որ նա նախարար եղած ժամանակ առնվազն մի քանի լուրջ տապալումներ է ունեցել, ինչը անհնար է չընդունել:
Արթուր Խաչատրյանի ելույթն ամբողջությամբ՝ ստորև.