|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի հարավում՝ Անթալիայի մոտ, տուրիստական ավտոբուս է վթարի ենթարկվել, որի հետևանքով ՌԴ 4 քաղաքացի զոհվել է: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Նշվում է, որ 22 ռուսաստանցիների օդանավակայան տեղափոխող ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը և վթարի ենթարկվել: Անթալիայում ՌԴ-ի գլխավոր հյուպատոսությունը հայտնում է, որ 4 ռուս զոհվել է, իսկ 5-ը ստացել է վնասվածք: Բոլոր տուժածները տեղափոխվել են տեղական բուժհաստատություններ: Վնասվածք ստացած ռուս զբոսաշրջիկներից երկուսը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: