|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Իրանի Խուզեստան նահանգում ավելի քան 20 ադրբեջանցի ցուցարարների են բերման ենթարկվել հուլիսի 15-ից ջրամատակարարման ընդհատումների դեմ բողոքի ցույցերին մասնակցելու համար։
Ըստ Ադրբեջանցիների իրավունքների ասոցիացիայի (AHRAZ)՝ հուլիսի 23 -ից 28-ը ավելի քան 20 մարդ, այդ թվում՝ կանայք, ձերբակալվել են այն շրջաններում, որտեղ ադրբեջանցիներ են ապրում: Նրանցից ոմանք ստիպված են եղել ստորագրել խոստովանական ցուցմունք ոստիկանական բաժանմունքներում, այնուհետև պայմանական ազատ են արձակվել՝ մինչև դատավարության օրը:
Բողոքի ցույցերը սկսվել էին հուլիսի 15-ին Իրանի հարավարևմտյան Խուզեստան նահանգում, որը հիմնականում բնակեցված էթնիկ արաբներով: Ցույցերում ներգրավված էին նաև պանթյուրքական գաղափարներով ցուցարարներ, որոնք ուղղորդվում էին արտասահմանից։