|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Զինուժ» մեդիան բացառիկ կադրեր է հրապարակել այսօր հարձակման ենթարկված դիրքից եւ զրուցել մարտական գործողություններին մասնասկցած զինծառայողների հետ:
«Մարտական դիրքի անձնակազմը մարտ է վարել, մարտնչել են մինչեւ վերջ, պահել են հարեւան դիրքը, դիրքի մատույցները գրաված, մինչեւ որ գումարտակն իր ուժերով կազմակերպել է հակագրոհ եւ հակառակորդին կորուստներ պատճառելով դուրս է շպրտել նախնական դիրքեր »,- ասել է գումարտակի հրամանատար Վոլոդյա Սողոմոնյանը :
Դասակի հրամանատար Հայկազ Գրիգորյանն էլ ասում է, որ իրենց ստորաբաժանման կազմով մարտավարություն մշակելով, հակառակորդին շրջանցելով դիրքը հետ են գրավել:
«Կոնկրետ ես իմ դասակի անձնակազմի հետ ներքեւից հարձակվում էի, հակառակորդը դեռ այստեղ էր, մինչեւ մենք հասանք, հակառակորդը նահանջեց»,-պատմեց նա:
Մանրամասները` տեսանյութում: