|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հաշվի առնելով հեռահաղորդակցության ոլորտում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից իրականացվող կարգավորումը՝ Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) կողմից հրապարակված G5 Benchmark փորձագիտական հաշվետվությունում Հայաստանի Հանրապետությունը, որպես հեռահաղորդակցության ոլորտի 5-րդ սերնդի համագործակցային և թիրախային կարգավորում իրականացնող, ԱՊՀ տարածաշրջանում ստացել է ամենաբարձր գնահատականը։
ՀԾԿՀ-ից հայտնում են, որ G5 Benchmark-ի նպատակն է վերլուծել հեռահաղորդակցության ոլորտի կարգավորման արդյունավետությունը և հետևել, թե ինչպես է զարգանում թվային տնտեսության կարգավորումը այն տեղեկատվության հիման վրա, որը ստացվում է տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների (ՏՀՏ) և այլ ոլորտների ներկայացուցիչներից՝ թվային վերափոխումը խթանելու նպատակով։
Հաշվի առնելով վերոնշյալը և Հանձնաժողովի ակտիվ ներգրավվածությունը միջազգային հարթակներում, 2021 թվականի հուլիսի 22-ին կայացած ԵՄ Արևելյան գործընկերության երկրների հեռահաղորդակցության կարգավորողների ցանցի (EaPeReg) լիագումար ժողովի ընթացքում Հանձնաժողովը առաջադրվել է EaPeReg ցանցի 2022 թվականի նախագահողի պաշտոնում։