Փոխարժեքներ
10 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Հայաստանում հուլիսի 26-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 112 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 228910 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1310356 վերջին մեկ օրում` 5049 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 4037 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 3-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 219168 անձ` վերջին մեկ օրում 106 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 4590 է: