|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Հայաստանում հեղուկ գազի գնի բարձրացման առիթով կրքերը դեռ չեն հանդարտվում: Վարորդները խիստ զայրացած են. հեղուկ գազի գինն օր օրի է բարձրանում, բայց որեւէ պետական կառույցի կողմից շուկան չի վերահսկվում: Բայց գնի բարձրացմանը զուգահեռ շուկայում հեղուկ գազի պակասուրդ է:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ որոշ ընկերություններ այս օրերին հեղուկ գազի գինը այնքան են բարձրացրել, որպեսզի այն չվաճառվի, չպակասի մինչեւ նոր խմբաքանակի ներկրումը, այսինքն՝ վարորդները բարձր գնի պատճառով չգնեն այն:
Բայց մեկ այլ գազալցակայանի աշխատող «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, որ հայկական շուկայում հեղուկ գազի դեֆիցիտ ստեղծվել է այն պատճառով, որ Իրաքից այն դժվարությամբ է ներկրվում. այնտեղ ներկրողները ստիպված են լինում օրերով սպասել, որն էլ լրացուցիչ ֆինանսական ծախսեր է առաջացնում նրանց համար: Գրեթե նույն պատկերն է Ռուաստանի դեպքում:
Բացի այս, Հայաստան տեւական ժամանակ է, ինչ Իրանի Իսլամական Հանրապետւթյունից հեղուկ գազ չի ներկրվում: Սա է պատճառը, որ այս շուկայում ոչ միայն պակասուրդ է գրանցվել, այլեւ գնաճ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։