|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հուլիսի 22-ին՝ ժամը 14:48-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բամբակաշատ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է հացատան տանիք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:16-ին, մարվել՝ 15:39-ին: Այրվել են հացատան տանիքում կուտակած մոտ 100 հատ խաղողի չորացած ճյուղերի (արքատ) խուրձ և հացատան տանիքի (100 քմ) փայտե կառուցատարրերի մոտ 20 քմ հատվածը։