|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր՝ հուլիսի 21-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Ժամը 04։40-ի սահմաններում ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել Գյումրի քաղաքի Պարոնյան փողոցի տներից մեկի բնակիչ 70-ամյա Սաթենիկ Ա․-ից, ով հայտնել է, որ դիմակավորված անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է իր տան ննջասենյակի պատուհանը, այնուհետև մտել ներս և զենքով ստիպել է իր 70-ամյա ամուսնուն, որպեսզի իրենց մոտ եղած գումարը տան։
Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ կողոպտիչը տուն է մտել դիմակավորված, և ամուսիններից գումարը ստանալուց հետո մեկ կրակոց է արձակել Մեքս Ա․-ի վրա, ով հրազենային վնասվածք ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ քննչական բաժնում ավազակային հարձակում կատարելու և ապօրինի զենք կրելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Շամշյանի տեղեկություններով՝ հանցագործը տարեց ամուսիններից հափշտակել է 60-ից 70 հազար դրամ։