|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․
«Արեւմուտքը խնդիր լուծող էր, թող ԵՄ անդամ Կիպրոսի հարցը լուծեր, որի 38 տոկոսը թուրքերը 47 տարի է օկուպացված են պահում։
Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելի տարածաշրջանային այցից հետո մեր երկրում ակտիվացել են պրոարեւմտյան տրամադրությունները,թե Եվրոպան կամ մեծ հաշվով Արեւմուտքը մեզ կսատարեն։
Նախ նշեմ, որ եթե ԵՄ-ն խնդիր լուծող էր, թող ԵՄ անդամ Կիպրոսի հարցը լուծեր, որի տարածքի 38 տոկոսը թուրքերը 47 տարի է օկուպացված են պահում։
Եվ երկրորդ, նախօրեին Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է Աֆղանստանում սատարել ԱՄՆ-ին ու NATO-ին։
Հետեւաբար Թուրքիա- Արեւմուտք ընդհանուր շահերի ոչ թե բախում, այլ համադրում պետք է սպասել ու սին հույսեր չկապել Արեւմուտքից գործուղված «փրկիչների» հետ։
Հ.Գ. Մեր դժբախտությունների համար մեղավոր են ոչ թե բոլորը, բացի մեզնից, այլ նախ և առաջ մենք, և մեր փրկությունն էլ մեր մեջ պետք է փնտրել»։