|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Փարիզում, նաեւ ֆրանսիական մի շարք այլ քաղաքներում, անցած հանգստյան օրերին ավելի քան 100 հազար մարդ է փողոց դուրս եկել:
Բողոքել են կորոնավիրուսով պայմանավորված նոր, ավելի խիստ սահմանափակումների դեմ: Դրանց համաձայն՝ բուժաշխատողները մինչեւ սեպտեմբեր պետք է պարտադիր պատվաստվեն, հակառակ դեպքում՝ իրենց աշխատանքի դիմաց չեն վճարվի:
Քաղաքացիներն էլ հանրային վայրեր, օրինակ՝ ռեստորան ու կինոթատրոն մուտք գործելու համար պետք է ցույց տան պատվաստված լինելու մասին վկայականը կամ վերջերս արած Քովիդ-19-ի առկայության թեստի բացասական պատասխանը:
Այս ամենից դժգոհ ֆրանսիացիները հրկիզել են պատվաստման 2 կենտրոն: Քննադատները նախագահ Էմանուլ Մակրոնի կառավարությանը մեղադրում են մարդու իրավունքները ոտնահարելու համար: