|
Փոխարժեքներ
08 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների երրորդ խորհրդակցական հանդիպումը և Թուրքմենստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների գագաթնաժողովը տեղի կունենան օգոստոսին «Ավազա» տուրիստական գոտում (Թուրքմենստան): Այս մասին հայտնել է Թուրքմենստանի նախագահ Ղուրբանգուլի Բերդիմուհամեդովը Թուրքմենստանի նախարարների կաբինետի ընդլայնված նիստում. հաղորդում է Anadolu-ն՝ հղում կատարելով «Թուրքմենստան. Ոսկե դար» պարբերականին:
«Օգոստոսին կկազմակերպվի Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների խորհրդակցական հանդիպում, որին կհաջորդի Թուրքմենստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների գագաթնաժողովը, որը նախատեսված է եռակողմ բարեկամական հարաբերությունների էլ ավելի ամրապնդման համար»,- ասել է Բերդիմուհամեդովը: