|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
«Հայոց հայրենիք» կուսակցությունը ՍԴ հուլիսի 17-ի որոշումը կբողոքարկի Եվրադատարանում։ Այս մասին տեղեկանում ենք կուսակցության հաղորդագրությունից։
Հայտարարության մեջ ասվում է․
«Հայոց հայրենիքի թրքացումը կանխելու նպատակով «Հայոց Հայրենիք» կուսակցությունը ՍԴ որոշումը կբողոքարկի Եվրադատարանում»։
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին Սահմանադրական դատարանը որոշեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշումը թողնել ուժի մեջ։ Որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։