|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ոստիկանության Արարատի բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 16-ին Արարատ քաղաքի Շահումյան փողոցում հայտնաբերել և ոստիկանության Արարատի բաժին բերման են ենթարկել 59-ամյա Մկրտիչ Մ.-ին, որը հունիսի 25-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը), 34-177-րդ (Գողության փորձը) և 185-րդ (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Մկրտիչ Մ.-ն հանձնվել է ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: