|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հուլիսի 16-ին, ժամը 12:05-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսառատ գյուղի Գ.Չաուշ փողոցում գտնվող տներից մեկի բակի շունը կծել է հարեւանին եւ անհանգստացնում է մյուս բնակիչներին։ Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ շունը կծել է Ա․ Պ․-ին (ծնված 2000 թ.), Ա․ Գ․-ին (ծնված 1952 թ.) եւ Ս․ Ս․-ին (ծնված 1970 թ.), ովքեր տեղափոխվել են Արտաշատ քաղաքի ԲԿ։ Բժիշկները Ա․Պ․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ մյուսներինը՝ բավարար:
Փրկարարները քնեցրել են շանը եւ տեղափոխել Դիմիտրով գյուղ։