|
Փոխարժեքներ
15 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.43 |
| EUR | ⚊ | € 404.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.302 |
| GBP | ⚊ | £ 479.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.01 |
Հուլիսի 13-ին Թուրքիայի դատարանը որոշում է կայացրել ձերբակալել կնոջ, որը Թուրքիայի ազգային դրոշը նետել էր աղբարկղը հարավային Ադանայի նահանգում:
Կատարվածը նկարահանել էին տեսախցիկները: Ավելի ուշ ոստիկանությունը պարզել էր կնոջ ինքնությունը, դատախազությունը դիմել էր դատարան, որը ձերբակալելու որոշում էր կայացրել․ Թուրքիայի քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը քրեականացնում է դրոշը վնասելը կամ վիրավորելը:
«Ցանկացած անձ, որը հրապարակայնորեն նվաստացնում է Թուրքիայի դրոշը, պատռում, այրում կամ նմանատիպ գործողություններ է կատարում, պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով»,- ասվում է համապատասխան հոդվածում: