|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Թուրքական առափնյա պահպանության ուժերը հետապնդել և կրակ են բացել Կիպրոսի նավահանգստային ոստիկանության նավի վրա: Կիպրոսի օկուպացված հյուսիս Էրդողանի ապօրինի այցից մի քանի օր առաջ թուրքական ռեժիմը վտանգավոր սրման մասին որոշում է կայացրել. գրում է Greek City Times-ը:
Ըստ Կիպրոսի ոստիկանության՝ Թուրքիայի առափնյա պահպանության նավը մի փոքրիկ նավակ է նկատել Կատո Պիրգոս Թիլիրիաս նավահանգստից մոտ 11 ծովային մղոն հեռու: Թուրքական առափնյա պահպանությունը հանկարծակի մոտեցել է նրանց՝ կատարելով վտանգավոր մանևրներ: Դրանից հետո թուրքական նավը հետապնդել է Կիպրոսի ոստիկանության նավին, մինչև այն մտել է Կատո Պիրգոս ձկնորսական նավահանգիստ: Հետապնդման ընթացքում թուրքական կողմը կրակ է բացել: