|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Իրավունք» թերթը գրում է. «Անցել է շուրջ 1 ամիս և 16 օր, երբ բացահայտվեց Դատաբժշկական կենտրոնի Աբովյան մասնաճյուղում դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի մասին: Սակայն առ այսօր մեղադրյալներ չկան, իսկ հարուցված քրեական գործով քննությունն ընթանում է:
«Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն՝ հարցաքննվել են բավականին մեծ թվով մարդիկ, որոնց շարքում առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը չկա: Իսկ առաջիկա շաբաթվա ընթացքում նախատեսվում են հարցաքննություններ այն ծնողների հետ, որոնց զավակների դիերն ու մասունքները գտնվում էին պարկերի մեջ: Իսկ թե արդյոք կհաջողվի իշխանությանն այս գործը կոծկել, ցույց կտա ժամանակը»: