|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը»-ի պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանի և Նիկոլայ Բաղդասարյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերին հատկացվող ամսական 50 հազար դրամը ավելանում է՝ դառնալով 250 հազար դրամ:
«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քվեարկությամբ ստացավ 71 կողմ ձայն:
Օրենքն ուժի մեջ կմտնի 8-րդ գումարման երկրորդ նստաշրջանի գումարման օրվանից:
Ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները ներկա չէին նիստին՝ թե առաջին ընթերցմամբ քննարկմանը, թե երկրորդ: