|
Փոխարժեքներ
15 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.25 |
| EUR | ⚊ | € 419.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6995 |
| GBP | ⚊ | £ 492.04 |
| GEL | ⚊ | ₾ 139.52 |
Կ․Պոլսի Սարըյեր շրջանի Ենիքյոյ թաղամասի Սուրբ Անտոն հայ կաթոլիկ եկեղեցին վերաբացվել է արարողությունների համար։ Այստեղ 25-ամյա դադարից հետո առաջին անգամ պատարագ է մատուցվել։ Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հայտնում է «Ակօս» շաբաթաթերթի կայքէջը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ պատարագը մատուցվել է կիրակի օրը, հուլիսի 11-ին, Թուրքիայի կաթոլիկ հայերի հոգևոր առաջնորդ Գերապայծառ Լևոն Զեքիյանի ձեռամբ։ Եկեղեցին վերանորոգվել է Սուրբ Հակոբ հիմնադրամի և Սերոբ Չուբուքերյանի ջանքերով։
Սուրբ Անտոն հայ կաթոլիկ եկեղեցին կառուցվել է 1871 թ․ Անտոն Թընգըր Յավեր փաշայի կողմից գնված հողատարածքի վրա և ընծայվել կաթոլիկների համար սուրբ համարվող Անտուանին։
http://www.agos.com.tr/tr/yazi/25917/surp-andon-kilisesi-nde-25-yil-sonra-ayin
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net