|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այսօր մեր բզկտված տնտեսությամբ, բզկտված Հայաստանով և Արցախով այնքան առաջնահերթ խնդիրներ ունենք, որ պատգամավորին լրավճար տալը և պատգամավորական ծախսը բարձրացնելը ես համարում եմ անբարոյականություն․ ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց անկախ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Ինչ-որ մի պահի, երբ մեր տնտեսությունը կլինի կայուն, երբ բազմաթիվ խնդիրներ լուծված կլինեն, այո՛, պետք է անդրադառնալ նաև բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերին, որպեսզի կոռուպցիոն ռիսկերը նվազեն։ Բայց այսօր դա պետք է լինի մեր հարյուրերորդ խնդիրը, ոչ թե առաջնային, որի համար արտահերթ նիստ է հրավիրվել»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունները, որպեսզի «պարգևավճար» բառից խուսափեն, հիմա ուզում են դա օրենքով ամրակայել։