|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Քիչ առաջ բերման են ենթարկել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության դեպարտամենտի ղեկավար, ԱԱԾ փոխգնդապետ Արամ Գասպարյանին. հայտնում է Yerkir.am-ը:
Գասպարյանը մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին, պարանոցի հատվածում ստացել հրազենային վիրավորում: Մասնակցել է նաև Ապրիլյան և 44-օրյա պատերազմներին։
Նա 20 տարի ծառայել է Ազգային անվտանգության ծառայությունում, կանգնած է եղել հայկական «Ալֆա» ջոկատի կազմավորման ակունքներում։
Պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով, ՀՀ ԱԱԾ և ոստիկանության բազմաթիվ պատվոգրերով, ԱԱԾ հոբելյանական մեդալով:
Թոշակի անցնելուց հետո աշխատում է ԶՊՄԿ-ում՝ որպես անվտնագության դեպարտամենտի ղեկավար։