|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանության հարցերով հատուկ զեկուցող Մայքլ Լինքը դատապարտել է Պաղեստինյան տարածքներում՝ Հորդանան գետի արևմտյան ափի հյուսիս-արևելքում գտնվող Խըմսա ալ Բակիա շրջանում, բեդվին ընտանիքների տների քանդումը և կոչ է արել Թել Ավիվին միջազգային պատասխանատվության ենթարկել:
Լինքը Իսրայելի գործողություններն անվանել է անօրինական և դաժան՝ կոչ անելով միջազգային հանրությանը՝ ճնշում գործադրել այս երկրի իշխանությունների վրա:
Հուլիսի 7-ին Իսրայելի անվտանգության ուժերը քանդել են բեդվինների 27 բնակելի տներ, ոչնչացրել 38 տնտեսական շինություններ և ջրամբարներ, ինչպես նաև բռնագրավել Խըմսա ալ- Բակիա գյուղի բնակիչների ունեցվածքը:
Իսրայելի գործողությունների պատճառով 70 ընտանիքներից 11-ը, այդ թվում՝ 35 երեխա, կորցրել են իրենց տները: