|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Լոռու մարզում այսօր՝ հուլիսի 12-ին, ժամը 18:50-ի սահմաններում, Ստեփանավանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Հ. Ղազարյանի կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Ստեփանավանի բաժին, որ շրջագայության ժամանակ իրեն են մոտեցել մի խումբ քաղաքացիներ եւ հայտնել, որ Ստեփանավան քաղաքի կամրջի կենտրոնական հատվածում մի քաղաքացի անցել է կամրջի ճաղավանդակների վտանգավոր եզրագիծը եւ ցանկանում է իրեն ցած նետել: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։
Ստեփանավանի ոստիկանության բաժնի պետ Սուրեն Բագրատունյանը որոշ ժամանակ բանակցություններ է վարել այդ քաղաքացու հետ, ով այնուհետեւ հրաժարվել է այդ քայլին դիմել եւ Ստեփանավանի ոստիկանապետի ուղեկցությամբ տեղափոխվել է ոստիկանության Ստեփանավանի բաժին։
Կայքի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Լոռու մարզի 27-ամյա բնակիչ է։ Նա ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող եւ այդ քայլին ցանկացել է դիմել անձնական խնդիրներից ելնելով:
Փաստի առթիվ ոստիկանության Ստեփանվանի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: