|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այսօր՝ ժամը 20:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Ավան» նստավայրում (Նոր Նորքի 4-րդ զանգված, Գյուլիքևխյան փող., 20 շենք) տեղի է ունենալու Մեղրիի արդեն նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանի կալանքի միջնորդության քննությունը: Նույն ժամին դատարանի շենքի բակում հավաքվելու են Զաքարյանի աջակիցները և քաղաքական թիմի ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ անցած գիշերը Մխիթար Զաքարյանը հրավիրվել էր ՀՀ ոստիկանության 6-րդ վարչություն: Ծանուցման ժամին պաշտպանի հետ նա ներկայացել է, սակայն ոչ ոք նրան ներս չի թողել: Մոտ 10 րոպե հետո դիմակավորված անձինք մոտեցել են, Զաքարյանին գցել գետնին, այնուհետև, պաշտպանին մի կողմ հրելով՝ Մխիթար Զաքարյանին տարել են անհայտ ուղղությամբ։
Իսկ շաբաթ օրը ԿԸՀ-ն Մխիթար Զաքարյանի իրավունքների կոպիտ խախտմամբ և ակնհայտ ապօրինի կերպով նիստ էր գումարել և բավարարել դատախազության՝ Մեղրիի նախկին համայնքապետի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու հարցում համաձայնություն ստանալու միջնորդությունը:
Տես նաև՝ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մխիթար Զաքարյանի թևի վրա հրազենային վիրավորում կա դեռ պատերազմից․ պաշտպան