|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ նախագահի հրամանագրերով Ելենա Առաքելյանը եւ Արմեն Ներսիսյանը նշանակվել են վարչական դատարանի դատավորներ: Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է նախագահի աշխատակազմից։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին եւ 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաեւ Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հուլիսի 6-ի ԲԴԽ-46-Ո-94 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Ելենա Առաքելյանին նշանակել վարչական դատարանի դատավոր»,- ասված է Նախագահի հրամանագրում:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին եւ 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաեւ Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հուլիսի 6-ի ԲԴԽ-46-Ո-95 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Արմեն Ներսիսյանին նշանակել վարչական դատարանի դատավոր»,- ասված է Նախագահի մեկ այլ հրամանագրում: