|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը հանդիսանում է «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, ապա ՀՀ գլխավոր դատախազը պարտավոր է դիմել ԿԸՀ-ին, եթե Ա․ Առուշանյանին քրեական հետապնդման ենթարկելու անհագուրդ նպատակ կա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» դաշինքի անդամ, իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:
«Համաձայն «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասի՝ պատգամավորի թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում կարող է իրականացվել բացառապես ԿԸՀ համաձայնությամբ։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը հանդիսանում է «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, ապա ՀՀ գլխավոր դատախազը պարտավոր է դիմել ԿԸՀ-ին, եթե Ա․ Առուշանյանին քրեական հետապնդման ենթարկելու անհագուրդ նպատակ կա։
Օրինականության սկզբունքի հետ առնչություն չունեցող, շինծու և անհիմն գործողությունները, որոնք բացառապես քաղաքական հետապնդման դրսևորում են, չեն կարող իրականացվել, եթե չկա ԿԸՀ որոշում»։