|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հետպատերազմյան ճգնաժամի մեջ գտնվող Հայաստանում պետական համակարգի ծառայողների պարգևատրումները շարունակվում են։ NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան ոստիկանությունից ստացված տվյալներից պարզ է դառնում, որ 2021թ.-ի հունվար-մայիս ամիսներին ոստիկանության ծառայողների (աշխատողների) ամսական պարգևատրումների համար հատկացվել է 3.7 մլրդ դրամ կամ 7.1 մլն ԱՄՆ դոլար՝ ամսական միջինը մոտ 700 մլն դրամ։ Ոստիկանությունից սակայն չեն նշել, թե նշված ժամանակահատվածում քանի ծառայող է պարգևատրվել՝ պատճառաբանելով, որ ոստիկանության ստորաբաժանումների անձնակազմի ցուցակային թվաքանակի մասին տվյալները գաղտնագրված են և ենթակա չեն հրապարակման։
Ուշագրավ է, որ այս նույն ժամանակահատվածում կառավարությունը նվազեցրել է Հայաստանի սահմանային գոտիներում ամրաշինական աշխատանքներ կատարելու համար նախատեսված ծախսերը։
Պատերազմից և Արցախի մեծ մասի կորստից հետո անվտանգային լուրջ մարտահրավերների առջև կանգնած մեր պետության համար, հավանաբար առաջնահերթ է պետական ծառայողների պարգևատրումը, քան սահմանապահ ենթակառուցվածքների ամրացումը։
Նշենք, որ 2020 թվականի ընթացքում պատերազմի և կորոնավիրուսի պայմաններում ՀՀ ոստիկանության ծառայողները ստացել են շուրջ 9.4 մլրդ դրամ։