|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այն շահառուները, ովքեր պայմանագիր չեն կնքել ընտրված բանկի կամ Ազգային օպերատորի հետ և ցանկանում են տեղեկություն ստանալ իրենց կենսաթոշակը կամ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը վճարող կազմակերպության վերաբերյալ կարող են այցելել www.online.ssa.am կայք։ Վճարող կազմակերպությունն իրենց փոխարեն ընտրվել է ինքնաշխատ համակարգի միջոցով․ տեղեկացնում են միասնական սոցիալական ծառայությունից:
«Որոնել» ստեղնը սեղմելուց հետո էկրանին հայտնվում է վճարող կազմակերպության տվյալը, որտեղ ուղարկվել է շահառուի 2021 թվականի հուլիս ամսվա կենսաթոշակը: Նշվում է տեսակը․ կենսաթոշակ և այլ վճարատեսակները՝ կենսաթոշակ, իսկ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը՝ խնամք:
Ծանոթություն. Կենսաթոշակառուն կամ նպաստառուն ցանկացած ժամանակ կարող է դիմել ծառայության ցանկացած տարածքային բաժին և փոխել վճարող կազմակերպությունը (ընտրել այլ կազմակերպություն)։ Դիմելու ամսվա հաջորդ ամսվանից գումարը կվճարվի կենսաթոշակառուի կամ նպաստառուի ընտրած կազմակերպության միջոցով»։