|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ընտրություններից հետո շարունակվում են համատարած բռնաճնշումները բոլոր այն անձանց հանդեպ, ովքեր չենք քվեարկել այսօրվա իշխանության օգտին՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ՀՅԴ Հայաստանի 24-րդ Գերագույն ժողովից հետո կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մեծ ծավալով շարունակվում են ապօրինի ճնշումներն ընտրված համայնքների ղեկավարների նկատմամբ․ դրանով փորձ է արվում քանդել նաև ՏԻՄ ինստիտուտը և դա դարձնել նշանակովի, կան արդեն բազմաթիվ ակնհայտ ճնշումներ բոլոր այն համայնքների ղեկավարների նկատմամբ, ովքեր մաս են կազմել «Հայաստան» դաշինքին կամ ունեցել են այլ դիրքորոշում, որը տարբերվել է գործող իշխանության դիրքորոշումից»,-ասաց նա։
Իշխան Սաղաթելյանը նշեց, որ ակնհայտ ճնշումներ են շարունակվում նաև հանրային ծառայողների նկատմամբ։
«Մենք այս բոլորը արձանագրում ենք, հավաքագրում ենք, տրամադրելու ենք նաև միջազգային կազմակերպություններին, և ձեռնարկելու ենք բոլոր անհրաժեշտ քայլերը մեր համակիրներին և աջակիցների իրավունքների պաշտպանությունը կազմակերպելու համար»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․