|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքական աշխարհի ճարտարապետների և քաղաքաշինական միությունը (TDMMB) առաջարկել է օկուպացված հայկական Շուշի բերդաքաղաքը հռչակել որպես «ամբողջ թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք»:
Նախաձեռնությունը հնչեցրել է TDMMB- ի ղեկավար, Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության փոխնախարար Մուջահիթ Դեմիրթաշը:
«Այս քայլը կամրապնդի ադրբեջանական քաղաքի հեղինակությունը միջազգային ասպարեզում, ինչպես նաև կնպաստի Ղարաբաղում հաղթանակի ամրապնդմանը», - ասել է թուրք փոխնախարարը:
Նրա խոսքով, 2022 թվականին նախատեսվում է կազմակերպել գաղափարների միջազգային մրցույթ` «թյուրքական աշխարհի հին քաղաքների վերակառուցման համար« և պատրաստել նախաձեռնությունների 100-ամյա ծրագիր` ուղղված Ղարաբաղի զարգացմանը: