|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Կասպից ծովում հրդեհի մասին տեսանյութը նախորդ գիշեր տեղադրվել է սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում, ինչի կապակցությամբ ԱԻՆ-ը անմիջապես սկսել է համապատասխան հետաքննությունը. այս մասին Azeri Daily-ին հայտնել են Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից:
Նախարարության տվյալներով՝ նախաքննության ընթացքում պարզվել է, որ նավթի և գազի արտադրության օբյեկտներում, արդյունաբերական և տրանսպորտային այլ ենթակառուցվածքներում արտակարգ իրավիճակներ չեն եղել:
Երկուշաբթի, վաղ առավոտյան, Կասպից ծովում հետախուզական թռիչքներ են սկսվել նախարարության ավիացիոն ջոկատի ուղղաթիռի ներգրավմամբ: Թռիչքի ընթացքում պարզվել է Դաշլը կղզում, ափից մոտ 30 կիլոմետր հեռավորության վրա ցեխոտ հրաբխի ժայթքման փաստը:
Ներկայումս հրաբխի խառնարանում կա համեմատաբար փոքր կրակ: Հրաբուխը վտանգ չի ներկայացնում ծովային նավթագազային ենթակառուցվածքների ու այլ օբյեկտների, ինչպես նաև մարդու կյանքի համար. նշել են ադրբեջանական գերատեսչությունից։